1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.10.2021 12:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 21․10․21թ․

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Մաքսիմ Գորկու փողոցի խաչմերուկում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.05-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել էլեկտրոնային ինքնագնացի 20-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին, Երևանի Մարգարյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի սալաքարերին ու հայտնվել կանաչապատ տարածքում. 50-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.45-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.25-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 29-ամյա վարորդը, մյուսի 35-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.20-ին, Երևանի Շերամի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.25-ին, Երևանի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Օպելը» վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ -21099» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Աբովյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: