1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.11.2021 12:34 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 52-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նոյեմբերի 9-ին Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 26-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ժամը 14.00-ին Երևանի Վարդանանց փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության պարեկային ծառայություն է ներկայացել 25-ամյա քաղաքացի և հայտնել, որ իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս ինքն է վրաերթի ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 24-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Բաղրամյան պողոտայում անհայտ ավտոմեքենաների վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 10.20-ին, 57-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ նոյեմբերի 1-ին, ժամը 19.00-ից ժամը 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակում անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ և հեռացել:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.03-ին, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել՝ 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: