1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.06.2021 12:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 25․06․21թ․

Հունիսի 18-ին, ժամը 21.07-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 12.50-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 02.10-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգանուշ գյուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2103»-ի վարորդը և «Օպել Վեկտրայի» 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հ. Վարդանյան փողոցի և Էջմիածնի խճուղու օղակաձև խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի Սոնատա» և «Ֆորդ Էսքապե» մակնիշի մեքենաներ. «Ֆորդ Էսքապեի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: