ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.04.2021 15:30 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց է դիմել 15-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Վարդանանց և Ալ. Մանուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի կողմից:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Օպելը» վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ին, Երևանի Շարուրի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 22.40-ին, Երևանի Կիևյան, Հ. Հակոբյան, Հր. Քոչարի, Կասյան փողոցների և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 09.20-ին, Երևանի Օհանովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 08.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2172», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2172»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացու և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 02.00-ի սահմաներում, Բագարան-Վանանդ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 31-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 17.40-ի ահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և «ՎԱԶ-21703»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված ավտոքարշակին. «Օպելի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 18-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել նաև «Օպելի» վարորդը:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 21-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կապանի Հ. Ավետիսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 315-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԴԱՖ» բեռնատարին. «ՎԱԶ-21099»-ի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Լեքսուս», «Տոյոտա», կայանված «Կիա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. ընթացող «Տոյոտան» վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու. վրաերթի ենթարկվածը, «Լեքսուսի» 25-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 22.05-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 03.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 22.25-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ջին Բեյ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, Երևանի Աճառյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Սասնաշեն գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկն այնուհետև բախվել է կայանված «ԳԱԶ-31029», «Օպել Աստրա» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդես Բենցի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36,6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: