1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.02.2022 11:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 17-ին, ժամը 15.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 17-ին, ժամը 18.45-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Տոյոտայի» 27 և 4 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։


***
Փետրվարի 18-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «Մերսեդես ԳԼ 450» մակնիշի ավտոմեքենան Արևշատ-Լանջազատ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 18-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել, որ ողերի կոտրվածքներով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իրենց տան բակում ընկնելու հետևանքով:
Փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնից ստացվել են նյութեր, որ տղամարդը վնասվածքը ստացել է Վանաձորից Դարպաս համայք տանող ճանապարհին իր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը կորցնելու և ձորն ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 19-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վարորդը մարմնական վնասվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանության Կապանի բաժին:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: