ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.04.2022 15:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 15-ին, ժամը 05.00-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 22.40-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 14.00-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես», կայանված «Ֆորդ» և երեք «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 19.40-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 15-ին, ժամը 09.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 10.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, Երևան-Երասխ ճանապարհին «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է ինքնավթարի. 27-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում իրար են բախվել «Լեքսուս» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացու փողոցում «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցում «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Ալավերդի-Ախթալա ճանապարհի 9-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 10.27-ին,Գյումրի քաղաքի Տոլստոյի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ապա բախվել կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 13.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 379-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 15.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 18-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 14.15-ին, Երևանի Հերացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, ապա բախվել կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 21.15-ին,Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոպեդի. 22-ամյա մոպեդավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 01.10-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 01.47-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը
վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին, Երևանի Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկի մոտ իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 04.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին և գետնանցման պատին. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Այգեստան-Կանաչուտ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենցի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 15.50-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21031», «Նիսան», «Հոնդա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21031»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 01.20-ին, Երևանի Հանրապետության հրապարակում իրար են բախվել «Մազդա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» երկու ուղևորները և «Մազդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 22.17-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 15.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Շիրվանզադեի փողոցի խաչմերուկում իրար են բախվել երեք «Նիսան», «Միցուբիշի», «Տոյոտա», «ԲՄՎ» և կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսաններից» մեկի 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Թալին քաղաքի Գայի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա Ավալոն» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ. 25-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 21-ամյա քաղաքացի, որը վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթակվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Գործարանային փողոցում «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել Գործարանային 1-ին փակուղի. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 215,5-րդ կմ-ին «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել դաշտը. 43-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: