1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.04.2021 10:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 15-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա քաղաքացի: Պարզվել է՝ նրա վարած ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է արգելապատնեշին:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 06.00-ին, Երևանի Գայի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին, ծառերին և էլեկտրասյանը. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 10.15-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «ՎԱԶ-2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ «Տոյոտայի» վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2121» -ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ»-ի 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը, մեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները և «Սուզուկիի» 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մայակովսկի-Աբովյան ճանապարհին կվադրոցիկլը կողաշրջվել է. կվադրոցիկլավարը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Ախուրյան-Կառնուտ ճանապարհի 2,5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից Նորավանք տանող ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: