ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.11.2021 12:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 15.20-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մ. Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Նիսանը» բախվել է «Ֆոլքսվագեն» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների. «Ֆոլքսվագենի» 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գյուլիքեւխվյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տեանա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. «Նիսան Տեանայի» 40-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 16.2-րդ կմ-ին իրար են բախվել «ՀՈՎՈ Սինոթրակ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ը այրվել է, իսկ 35-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 02.45-ին, Երևանի Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 23.38-ին, Երևանի Աճառյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 35-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղ տանող ճանապարհին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, ընկել հարակից դաշտը և կողաշրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան-Հանրապետության-Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճընի կամրջի վրա իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 29-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կապան-Արփիկ ճանապարհին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբին. 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 14-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 176-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: