1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.04.2021 12:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 12-ին, ժամը 17.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 16.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «ԿամԱԶ» բեռնատարը բախվել է կայանված «ՎԱԶ-21123» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21123»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. անհայտ մակնիշի մեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ «ՎԱԶ-2109»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանված «Նիսան Տիանա», «ՎԱԶ-21013» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. «Օպելի» 54-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 14.50-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 53-ամյա վարորդը և «Ֆոլքսվագենի» երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Սիսիան քաղաքի Սպանդարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «ՎԱԶ-21063»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 101-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել ձորը. 33-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 17-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 25-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին այրվել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: