ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.01.2022 12:46 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 13-ին, ժամը 08.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շահումյան 16-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 16.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մանթաշյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը հունվարի 13-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 18.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյուլբենկյան փողոցում վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 64-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է ժամը 14.10-ին Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 23.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Նանսենի փողոցում բախվել է ծառին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել», «Մերսեդես», «Օպել» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գայ գյուղի Խաչատրյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» հինգ ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 14.35-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 15.30-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արամուս գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Գյումրու Տերյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-332132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-332132»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: