1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.10.2021 11:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 01.10-ին, Երևանի Գ. Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.40-ին, Երևանի Դավիթ Մալյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Ռենո» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.40-ին, Երևանի Ա. Միկոյան փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա» և կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքաի Ալեք Մանուկյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 02.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 25-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Թալին քաղաքի Քոթանյան փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արևիկ-Մրգաշատ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին. 37-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 25-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 160-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սալուտ-Բաշգյուղ միջհամայնքային ճանապարհի 3-րդ կմ-ին«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: