1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.06.2021 13:06 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 11-ին, ժամը 07.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 14.30-ին, Երևանի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 20.45-ին, Երևանի Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի մեքենան և մոտոցիկլետը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 19.45-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենաներ. «Օպել Զաֆիրայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում «Լեքսուս» մակնիշի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գորիս-Մեղրի ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորակում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: