1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.04.2022 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 14.04.2022

Ապրիլի 11-ին, ժամը 01.12-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 49-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ապրիլի 10-ին, ժամը 13.10-ին, Աթոյան փողոցի իրենց շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ապրիլի 13-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Քննությունը շարունակվում է:


Ապրիլի 11-ին, ժամը 18.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 11.50-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 01.12-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 49-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ապրիլի 10-ին, ժամը 13.10-ին, Աթոյան փողոցի իրենց շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 11.45-ին, Երևանի «Մուրացան» հիվանդանոցի հետնամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 21.15-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 33-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 3-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել. 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 55-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորը, մյուս մեքենայի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: