ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.11.2021 11:36 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 9-ին, ժամը 21.15-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.00-ին, 41-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Անդրանիկի փողոցում երթուղային ավտոբուսի և մեկ այլ ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դարբնիկ գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել-32213»-ի 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 50-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 21-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.00-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.15-ին, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ . «ԲՄՎ»-ի 48-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապահի 291-րդ կմ-ին «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի մասում գտնվող խոշոր եղջերավոր անասունին. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: