1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.06.2021 11:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 9-ին, ժամը 13.10-ին, Երևանի Երվանդ Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 15.10-ին, Երևանի Նազարբեկյան թաղամասում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 22.10-ին, Երևանի Չեխովի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 31-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 01.00-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 23.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում՝ երկաթգծի հատման մասում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված ջերմաքաշին. շտապօգնության բրիգադի կողմից վարորդին բուժօգնություն է ցուցաբերվել:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ալմա Աթայի փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 36-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Արգավանդի խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 8-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սասունցի Դավիթ թաղամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 103,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել գետում. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: