1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

09.06.2021 11:58 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 7-ին, ժամը 20.10-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 7-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ ժամը 13.00-ին, շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկը և բուժօգնություն ցուցաբերել 58-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 08.45-ին, Երևանի Հր. Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 22.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 7-ին, ժամը 17.25-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «Ջիպ», «Աուդի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում իրար են բախվել «Զիլ ՄՄԶ-45021» և «Լադա Վեստա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա Վեստայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա», «Շեվրոլե», «Լեքսուս» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 58-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել երկաթե սյանը. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Վանաձոր-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 171-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորակում. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 41-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով:
Պարզվել, որ ժամը 03.10-ի սահմաններում Կուրիս-Ագարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «Լադա-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վարելիս ննջել է, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կոթի գյուղի հանդամասում տրակտորը կողաշրջվել է. տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: