ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.11.2021 14:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 5-ին, ժամը 20.35-ին, Երևանի Հաղթանակ կամրջի վրա «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 09.50-ին, Երևանի Շիրազի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 03.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 10.55-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ակուռա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Արարատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «ՎԱԶ-219010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 219010»-ի 26-ամյա վարորդը և երկու ուղևորները, «ՎԱԶ-21150»-ի 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել. «ԲՄՎ»-ի 26-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Մերսեդես Բենցի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Բլոգոդարնոյե-Տաշիր ճանապարհի 6-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 21099»-ի 41-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 28-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 107-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 35-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ 3302»-ը գլորվել է ձորը. «ԳԱԶ-3302»-ի 38-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 136-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքեան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ- 2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 2121»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Բյուրական-Ագարակ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 28-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի և Իսակովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պրիորա», «Լեքսուս» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ», «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 73-ամյա ուղևորը և «Միցուբիշիի» 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 23.15-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան և Տավրոսի 6-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 8-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես Բենցի» 67-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաններ. «ԲՄՎ»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.45-ին, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 139-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: