1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.11.2021 13:28 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 5-ին, ժամը 20.25-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլը» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան. «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 65-ամյա կինը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նոյեմբերի 4-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Մեծամորի քաղաքապետարանի մոտ վրաերթի է ենթարկվել «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի կողմից:
Բացատրական աշխատանքի շնորհիվ «Մերսեդեսի» վարորդը նոյեմբերի 5-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ նոյեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը հարվածել է 54-ամյա հորը, գցել առուն և հեռացել, ինչի հետևանքով հայրը ստացել է ազդոսկրի կոտրվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Լադա» մեքենաներ. «Զիլի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան Սևան-Երևան ճանապարհի 39-րդ կմ-ին բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի. «ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի մեքենան բախվել է կայանված երկու «Մերսեդեսների». վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Վազաշեն գյուղում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: