1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.12.2021 12:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 01.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Չարենցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ալ. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 03.00-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Թամանցիների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 09.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-21093» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21093»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.15-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 72-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Մալաթիայի շուկայի մոտ անհայտ մեքենայի վարորդի կողմից վարերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհին՝ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Ց240» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա Կորոլան» դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի տարածքում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Գեղանիստ գյուղում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց Ց 280» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Ծաղկալանջ գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Սոթք ճանապարհի 43-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի մեքենան բախվել է երկաթգծերի վերանորոգման գնացքին. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: