1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.09.2021 12:36 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 13․09․21թ․

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21124» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.30-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Երևանի Սիլիկյան խճուղու, Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել
«ՎԱԶ-21063», «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «ՈւԱԶ» մեքենաներ. վարորդները և «ՈւԱԶ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Դայվո Նեքսիա» մակնիշի մեքենայի վարորդը Մասիս քաղաքի Արտաշատյան խճուղում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Առինջ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մոսկվիչ» մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի թիվ 9 մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենան Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում կողաշրջվել է. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մեքենան Սյունիքի մարզի Վարդավանք բնակավայրի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 117-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել հողաթմբին և հայտնվել ջրատար փոսում. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: