1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.02.2022 11:14 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 2-ին, ժամը 13.10-ին, Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 13.50-ին, Երևանի Հանրապետության փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 15.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 13.45-ին, Երևանի Գրիբոյեդովի և Ն. Զարյան փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրադրություն է ստեղծել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի համար, ինչի արդյունքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. «Տոյոտայի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 2-ին ժամը 14.50-ին Երևանի Երևանյան խճուղու և Գասպարյան փողոցների խաչմերուկում բախվել են «ԿամԱԶ» և «Մոսկվիչ» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մոսկվիչի» 80-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արգավանդ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշի խճուղում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի հողաթմբին. 68-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» բեռնատարը. «Տոյոտա Պրադոյի» 69-ամյա ուղևորուհուն շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: