ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մարիամ Գևորգյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.09.2021 11:57 ՃՏ պատահարներ
  Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Լրացված․ 03․09․21թ․

Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ավտոբուս և մոպեդ. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում մոտոցիկլը կողաշրջվել է. 29-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 02.00-ին, Երևանի Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա վարորդը և «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.45-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.35-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել երկու մոտոցիկլ. մոտոցիկլավարներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.35-ին, Երևանի Սեբաստիայի փողոցից Եռաբլուր տանող ճանապարհին իրար են բախվել մոպեդ և մոտոցիկլ. մոտոցիկլի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 07.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, «ՎԱԶ -21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 93-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում «ԿամԱԶ» մեքենան շրջվել է. 40-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Սոթք ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 41-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աբովյան-Բանակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո Լոգան» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո Լոգանի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102» -ի 65-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Զաֆիրայի» յոթ ուղևորները դիմել են բուժօգնության:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 15.10-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի և Ղանդիլյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» ավտոմեքենայի. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: