1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

01.02.2022 11:58 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 13.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 70 տարեկան կնոջ, որը դեպքից հետո հեռացել է:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 18.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածը և «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 11.40-ին, Երևանի Գյուլբենկյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 14.00-ին, Երևանի Ն. Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 17.55-ին, Երևանի Թևոսյան փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 09.36-ին, Երևանի Ազատության պողոտայի կամրջի տակ իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 20.35-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ինֆինիտի», «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 20-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 340-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Ալտեզա», «Լադա-217030» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» և «Տոյոտա Ալտեզայի» վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Վանանձոր քաղաքի Աղայան փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. «Մերսեդես Բենցի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կապանի Կ. Դեմիրճյանի հրապարակում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: