1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

10.05.2017 16:37 ՃՏ պատահարներ

Մայիսի 9-ին, ժամը 17.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի կրծքագոտային շրջանում վաղելունների գծի պրոյեկցիայով, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 78-ամյա տղամարդ և հայտնել է, որ իրենց շենքի մոտ վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, «Սուզուկի SX 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին, ժամը 11.00-ին, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 81/11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, կոնտուզիոն հեմորագիկ օջախի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ տղամարդը նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, վարելով «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջազատ-Դիտակ ճանապարհի Դիտակ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքները:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ-Վանաշեն միջհամայնքային ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում բախվել է «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո բախվել է նաև Ճանապարհի եզրին կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9 ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Բջնիից Հրազդան տանող ճանապարհի Վերին Աղբյուրակ թաղամասի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ճանապարհի 95,5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՄՄԶ-554» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում բախվել է «Տոյոտա Ռաֆ-4» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Ռաֆ-4»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: