1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից

Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ և լիարժեք ապագան։

1. Ինչպե՞ս նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը

Ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից ազատ ժամերին․ օրինակ՝ սպորտ, մշակույթ, կամավորություն և այլն։
• Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը։
• Կապահովի ճիշտ միջավայր։
Հիշենք՝ անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։

2․ Ի՞նչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին
• Գերակտիվություն կամ գերպասիվություն
• Կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր
• Գրգռվածություն, քնկոտություն
• Անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն
• Նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն
• Բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ
• Անհայտ ծագման գումարի առկայություն
• Ընտանիքին պատկանող գումարի, թանկարժեք իրերի անհետացում։

3․ Տնային պայմաններում ինչպե՞ս ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը
• Ձեռք բերել ազատ վաճառվող (օնլայն) մուլտի (սքրինինգ) թեստեր՝ մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար:
• Երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին՝ այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։

4․ Ի՞նչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում
• Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
• Պետք է աջակցել հոգեբանորեն, հավաստիացնել, որ նրա կողքին եք։
• Կատարել լաբորատոր հետազոտություն՝ վերջնական ճշգրտման համար։
• Բժշկի հետ խորհրդակցելով՝ ներգրավվել նաև հոգեբանի։

Հարգելի՛ ծնող, հիշե՛ք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրամիջոցի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ և ապահով միջավայր։