ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում տարածված տեսանյութի վերաբերյալ

22.10.2019 11:56 Պարզաբանում

Հոկտեմբերի 21-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզաբանենք, որ հիշյալ անձը նախքան բերման ենթարկվելը, անտեսելով իր գործողությունները խանութում գտնվող անձանց համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին։ Վերջինս օրինական պահանջ է ներկայացրել քաղաքացուն՝ դադարեցնել անօրինական վարքագիծը, սակայն տղամարդը չի ենթարկվել ոստիկանի պահանջին, շարունակել է իր հակահասարակական գործողությունները և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն, ապա՝ ձերբակալվել։ Տեղեկացնենք, որ ձերբակալված տղամարդն առաջին անգամը չէ, որ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։  Այս տարվա ամռանը նրա մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել։ Վթարի վայր էին ժամանել շտապօգնության խումբ և ճանապարհային ոստիկաններ։ Տղամարդը քաշքշել էր շտապօգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակացիներին, հասարակական վայրում նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչը շարունակվել էր նաև բուժհաստատությունում։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան դարձյալ  բերման էին ենթարկել բաժին, որտեղ տղամարդը կրկին դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ։ Հիշյալ դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, բերման ենթարկվածն էլ ձերբակալվել էր, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոցը՝ ստորագրություն։