1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

16.11.2018 18:57 Պարզաբանում

«Հայաստան 24» կայքի հրապարակման կապակցությամբ, թե իբր Դիլիջանի և Իջևանի տարածքները սպասարկող ճանապարհային ոտիկանները անօրինական փայտ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներից կաշառք վերցնելու սխեմա են մշակել, հայտնում ենք, որ ի հեճուկս սույն «ահազանգի», փաստական տվյալները հակառակն են ապացուցում, որովհետև այս տարվա 10 ամիսներին այդ տարածքը սպասարկող ճանապարհային ոստիկանները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, ապօրինի փայտանյութ տեղափոխելու 184 դեպք են արձանագրել, որից 31-ը ՃՈ-ն բացահայտել է ինքնուրույն /նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` համապատասխանաբար` 152 և 8 դեպք/: Թվերն ինքնին խոսուն են, բայց քանի որ ոստիկանությունը ցանկացած հրապարակում պարտադիր ուսումնասիրելու քաղաքականություն է որդեգրել, ոստիկանության պետի կողմից այս հրապարակման վերաբերյալ էլ նշանակվել է ծառայողական քննություն: