1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

05.12.2018 12:16 Պարզաբանում
Պարզաբանում

Զանգվածային լրատվության միջոցներով ու սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել Ապարան քաղաքի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի մասին:
Հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ի սահմաններում, ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել հիշյալ կուսակցության անդամ Մարիամ Չախոյանը ու հայտնել, որ երբ նույն օրը իր կուսակից Ռոբերտ Դավթյանը քարոզչական թռուցիկներ էր բաժանում հիշյալ առևտրի կենտրոնի մոտ, իրենց է մոտեցել մի տղամարդ, խոչընդոտել, հորդորել է հեռանալ, փորձել է թռուցիկները ձեռքերից վերցնել, բայց ինքը թույլ չի տվել և պահանջել է ներկայանալ ու բջջային հեռախոսով նկարել է այդ ամենը: Տղամարդը բջջային հեռախոսը ձեռքից խլելէ, մտել առևտրի կենտրոն, նրանք նույնպես ներս են մտել և իրենց պահանջից հետո վերադարձրել է հեռախոսը, իսկ ներսում գտնվողները վիրավորել են իրենց: Մ.Չախոյանն ավելացրել է նաև, որ տեղի ունեցածին ականատես են եղել ոստիկանության երկու ծառայող, որոնք անգործություն են դրսևորել և չեն միջամտել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը Ապարանի բնակիչ,1986 թ. ծնված Հայկ Կիրակոսյանն է, որը հրավիրվել է բաժին և բացատրություն տվել, որ չի խոչընդոտելնախընտրական քարոզարշավին, այլ չի ցանկացել, որ իրեն նկարահանեն, դրա համար էլ վերցրել է Մ.Չախոյանի հեռախոսը, որ իր հատվածը ջնջի, սակայն չկարողանալով ջնջել` հեռախոսը վերադարձրել է Մ.Չախոյանին:
Հ.Կիրակոսյանը բաց է թողնվել:
Ոստիկանության ծառայողների ենթադրյալ անգործության վերաբերյալ Մ. Չախոյանի հայտարարության կապակցությամբ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Նախապատրաստվում են նյութեր: