Պարեկները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 3․07-ին, Մազմանյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Նա հոկտեմբերի 23-ից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
