1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոմեքենայի գողության դեպք Գյումրիում. բացահայտում թարմ հետքերով

Ավտոմեքենայի գողության դեպք Գյումրիում. բացահայտում թարմ հետքերով

Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղում գողացել են «ՎԱԶ 2110» մակնիշի մի ավտոմեքենա:
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան, որի ղեկին` Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ էր։ Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «դիազեպամ» տեսակի 3 հաբ և մոտ 2 գրամ թափանցիկ զանգվածով փաթեթ:
Ստուգվել է նրա սթափության աստիճանը։ Պարզվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է:
33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։