1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին չամրակապված երթևեկելու համար կանգնեցրել են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով։ Նաև իրավապահների պահանջով նա մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածից ներկայացրել է փաթեթ, որում եղել է դեղնականաչավուն զանգված։
Հաջորդ բացահայտումը ջրային պարեկներինն է։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան։ Փամբակ համայնքի բնակիչ 38-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստկանության Սևանի բաժին, որտեղ նա գրպանից ներկայացրել է մոխրացված հետքերով ապակյա գլանակ։ Հայտնել է, որ գլանակի մեջ եղել է մարիխուանա, որը անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից։
Պարեկները նույն կասկածանքով Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում կանգնեցրել են Գեղհովիտ գյուղի 20-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ գրպանից ներկայացրել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ծխամորճ։
Ժամեր անց նույն ճանապարհահատվածում չամրակապված վարելու համար պարեկները կանգնեցրել են 32-ամյա երիտասարդի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ 23-ամյա ուղևորը՝ սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և հայտնել, որ այն կոկաին տեսակի թմրանյութ է։
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով վարորդը և ուղևորը տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Բաժնում 32-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված։ Իսկ 23-ամյա ուղևորը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ տարբեր թմրամիջոցներով երեք փաթեթներ էին:
Երիտասարդները, կազմված թղթերը և փաթեթները ներկայացվել են նախաքննական մարմին:
Երևանի բնակիչ 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ հատվածում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Կիա» մակնիշի մեքենան։ Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է մոխրացած հետքերով ծխամորճ, իսկ գրպանից՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։