1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

14.12.2021 17:49 Միջոցառումներ

Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորեց անձնակազմին՝ ներկայացնելով ուժեղացված ծառայության նպատակները։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների 131 խախտում, որոնցից 9-ը հետիոտների կողմից կատարված։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 18 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող` 12, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարող` 3, վարորդական իրավունքից զրկված` 2 անձ։ Բացի այդ, հայտնաբերվեց հաշվառման համարանիշերը ոչ սահմանված հատվածում փակցված տրանսպորտային միջոց վարող` 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարող` 2 անձ։ Հայտնաբերվեց նաև վերասարքավորված խլացուցիչով 1 մեքենա։ Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում, տարբեր հանցագործությունների կասկածանքով, բաժիններ բերման
ենթարկեցին 5 անձի, որոնցից մեկը՝ հետախուզվող։