Իրավախախտում կատարած վարորդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 22-ին, վարչական իրավախախտում կատարելու համար, Էջմիածին քաղաքում կանգնեցրել են «Հոնգջի» մակնիշի մեքենան: Նույնականացման ժամանակ պարզվել է, որ Էջմիածնի բնակիչ 35-ամյա վարորդը մայիսի 5-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։