1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների ուժեղացված ծառայության արդյունքները մայրաքաղաքում

23.07.2024 09:50 Միջոցառումներ

Պարեկային ծառայությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Հերթականը հուլիսի 19-ին էր՝ Երևանում։
Մի քանի ժամում մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3045 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 63 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 48 անձ։ Հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1036, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 197, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 273, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 101 և 1272 այլ իրավախախտումներ։ 48 մեքենա շահագործվել է թաղանթապատված կողային ապակիներով։
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ են տեղափոխել 14 անձի, որոնցից 8-ը՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, 2-ը՝ զենք-զինամթերք պահելու, 4-ը՝ սառը զենք պահելու կասկածանքով։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։