1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմում ներկայացրեց 1000-րդ քաղաքացին

03.08.2020 17:47 Միջոցառումներ

Նոր ստեղծվող պարեկային ծառայությունում աշխատել ցանկացող քաղաքացիները ոստիկանության կրթահամալիրում շարունակում են ներկայացնել դիմումներ ու փաստաթղթեր։
Օգոստոսի 3-ին կրթահամալիրն ընդունեց 1000-րդ դիմորդին։ 24 տարեկան Դավիթը Երևանից է։ Նա այսօր կատարեց ոստիկանությունում ծառայելու առաջին քայլը։
Փաստաթղթեր հանձնեց նաև Շիրակի մարզից եկած Հասմիկը։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտը պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմում ներկայացրած 1001-րդ քաղաքացին է։ Գիտակցում է, որ թեև կնոջ համար ծառայության ընթացքում հնարավոր են նաև դժվարություններ, այդուհանդերձ վճռական է տրամադրված։
1000-րդ և 1001-րդ դիմորդներին ընդունեց ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Նա հաջողություն մաղթելով Դավիթին ու Հասմիկին՝ հանձնեց հուշանվերներ ու իր հեղինակային գրքերը։
Հիշեցնենք, որ ոստիկանության կրթահամալիրում շարունակվում է պարեկային ծառայությունում աշխատել ցանկացող քաղաքացիների դիմումների ու փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Այն կշարունակվի մինչև օգոստոսի 7-ը։