Ջրային պարեկները յուրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել 35-ամյա մի երիտասարդի։ Նա օգոստոսի 13-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: