1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց վարորդական իրավունքի վկյայականի վարելու դեպքեր են։ 16 անձ ավտոմեքենան վարել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 9-ը՝ մգեցված կողային ապակիներով։ Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները վարելիս ծխել են կամ օգտվել բջջային հեռախոսից․ 41 վարորդ ծխելու, իսկ 24-ը՝ բջջայինից օգտվելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։ 15 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Եռօրյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքով Երևանի պարեկները ձերբակալել և տարածքային բաժիններ են տեղափոխել 10 անձի։
Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկներն արձանագրել են 3982 իրավախախտման դեպք։ Ինչպես միշտ՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոց վարող անձանց հայտնաբերմանը․ հայտնաբերվել է ոչ սթափ 32 վարորդ։ 73 անձ ավտոմեքենան շահագործել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 157-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Պարեկների ուշադրության կենտրոնում են եղել նաև չամրակապված վարելու դեպքերը․ այդպիսի 1390 վարորդ տուգանվել է։ Հայտնաբերվել է նաև տեխնիկական զննություն չանցած 356, անսարք լուսարձակներով՝ 115 ավտոմեքենա։ 123 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարելիս ծխելու համար։
Անվտանգ երթևեկություն ապահովելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, առաջին հայացքից չնչին թվացող իրավախախտումը կարող է ողբերգության հանգեցնել։ Կրկին հորդորում ենք՝ լինել զգոն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները։