Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 336, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39 և 1511 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 278-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 42-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 62-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15930 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 253 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 590, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 4819, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 196, վարելու ընթացքում ծխելու՝ 507, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 677, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 22, արագության գերազանցման՝ 1747 և 4300 այլ իրավախախտում։ 458 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1851-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 296-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 7 բեռնատար, 213-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 27 անձ։