Պարեկների արագ արձագանքման և բժիշկերի ջանքերի շնորհիվ երեխան փրկվեց

Հոկտեմբերի 5-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս մոտեցել է մի ավտոմեքենա, որով ամուսիններն իրենց 4-ամյա երեխային շտապ տեղափոխում էին բժշկական կենտրոն։
Նրանք պարեկներից օգնություն են խնդրել՝ հայտնելով, որ 4-ամյա երեխան անզգուշաբար ընկել է, վնասվել ու արնահոսում է։
Պարեկներն արագ երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքը փրկվել է։