1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության նոր պարեկային ծառայությունը շուտով հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում

02.08.2021 18:47 Միջոցառումներ

Առաջիկայում ոստիկանության նոր պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում։ Հուլիսի 26-ից օգոստոսի 27-ը պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում անցկացվում է միասնական ընդունելություն-մրցույթ։ Մրցույթին մասնակցում են ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողները։ Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ընդունելություն-մրցույթի համար սահմանված է 570 տեղ, որից 258-ը՝ Լոռու մարզի, 257-ը՝ Շիրակի մարզի համար, նախատեսված է ևս 55 տեղ՝ Երևան քաղաքում պարեկների թիվը համալրելու նպատակով։
Ընդունելության համար կարող են դիմել միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Սակայն մինչ դիմում գրելը և կադրերի հաշվառման թերթիկ լրացնելը անհրաժեշտ փաստաթղթեր կան, որ դիմորդը պետք է ներկայացնի։
Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, կրթության մասին վկայական, 4 լուսանկար (4x6 չափսի), եթե արական սեռի ներկայացուցիչ է՝ զինգրքույկ, մերձավոր ազգականների անձնագրերը, տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից և «B» կարգի վարորդական իրավունքի վկայական՝ պատճենով, կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու վերաբերյալ։ Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է: