Ձերբակալման վայրում գցածը մեթամֆետամին էր. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները սեպտեմբերի 22-ին Արցախի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացրել Արարատի մարզի Նշավան գյուղի 2 բնակչի։ 28-ամյա երիտասարդը ձերբակալման վայրում նետել է փաթեթներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։
28-ամյա նշավանցին ձերբակալվել է։