1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները մարտական և ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքներ են հանձնել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

24.10.2019 18:18 Միջոցառումներ

Ոստիկանի մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են տիրապետել զենքի կիրառման կանոններին, լինել ֆիզիկապես պատրաստված: Այդ նպատակով արդեն ութերորդ տարին է` ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում դիֆերենցված ստուգարքներ են հանձնում մարտական և ֆիզիկական պատրաստականությունից:
Ոստիկանները ստուգարքներ հանձնեցին նաև այս տարի:
Մարտական պատրաստականության քնությունների ընթացքում ստուգվեցին ծառայողների հրաձգության գործնական հմտությունները, ինչպես և տեսական գիտելիքները` զենքի տեխնիկատակտիկական բնութագրի իմացության, կիրառման ու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: Ֆիզիկական պատրաստականության ստուգարքների ժամանակ, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված նորմերի, ուշադրության կենտրոնում էին ոստիկանության ծառայողների ֆիզիկական տվյալները:
Տարեվերջյան ամփոփիչ գնահատականների վերլուծությունները փաստում են, որ մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի հետևողական աշխատանքի շնորհիվ ծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածության դինամիկ զարգացում է նկատվում: Խնդիր է դրված ոստիկանին տեսնել ֆիզիկապես ուժեղ, տոկուն և պատրաստակամ: Մասնագիտության բնույթն է այդպես պահանջում. առողջ հոգի` առողջ մարմնում: