Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներ

Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի Վարդենիսի դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Շատվան գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդ և կամովին հանձնել մեկփողանի ողորկափող հրացան ու ինգնաձիգի 47 փամփուշտ: Նա հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող հրազենն ու զինամթերքը գտել է իրենց տան տանիքը մաքրելիս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: