ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.09.2018 11:05 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Սարալանջի փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Նիսան»-ի վարորդներից մեկը բացատրություն է տվել, որ նշված ավտովթարի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածք, բայց բուժօգնության չի դիմել:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դավիթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Մուրացանի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 25-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 11.20-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Հայասա» մոտոցիկլը եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան. 22-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2110» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 31-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քանաքեռ թաղամասի շրջանցիկ թունելի հատվածում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 09.30-ին, Երեւանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110»,«Մերսեդես», «Պեժո», «Նիսան» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.45-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բ.Մուրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Թալին ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես»-ին. երկու վարորդները եւ «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 61-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 7-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ 5511» բեռնատարին. «Միցուբիշի Պաջերո»-ի չորս ողեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «ՎԱԶ-21214» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի վարորդը, 32-ամյա ուղեւորուհին եւ «Օպել Վեկտրա»-ի երկու ուղեւորուհիները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղեւորները եւ մայթեզրին կանգնած երեք քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Զովաբեր-Հրազդան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «Հոնդաի Սոնասա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 32-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Պրիվոլնոյե գյուղի հարակից դաշտավայրում «T-16» տրակտորը կողաշրջվել է. տրակտորիստը եւ բեռնաթափքին գտնվող 64-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան-Ալափարս ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է արգելապատնեշներին եւ կողաշրջվել. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: