1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

05.10.2015 18:04 Պարզաբանում
Պարզաբանում

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.09.2015 թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա (Բաղրամյան պողոտայի թիվ 19 շենքի հարևանությամբ` ԱԺ-ի ցանկապատին հարող տարածքում` մայթի վրա) և հետադարձ` Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով նախատեսված երթը:
Երթի մասնակիցները, սակայն, շրջանցելով Երևանի քաղաքապետարան ներկայացված իրազեկման պայմանները, երթն ընդհատել են ՀՀ Ազգային ժողովի ցանկապատին հարող տարածքում և իրականացրել հավաք:
ՀՀ ոստիկանությունը հավաքի ղեկավարներին նախազգուշացրել է, որ հավաքն անցկացվում է իրազեկման պայմանների խախտմամբ (իրավախախտում՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 1-ին մասով):
Հավաքի ղեկավարներից պահանջվել է միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունը:
Հավաքի մասնակիցների կողմից օրենքով նախատեսված իրենց պարտականությունը չկատարելու հիմքով (իրավախախտում` նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801-րդ հոդվածի 11-րդ մասով) հավաքի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության սպաների կողմից` բերման ենթարկվողների մեջ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին տեղում նկատելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, պատգամավորի նկատմամբ որևէ միջոց չի կիրառվել: