1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացուն

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացուն

Հոկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 5.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հաղորդում, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտ դանակահարվելու հետևանքով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-30 տարեկան օտարերկրյա չորս քաղաքացի: Չորսի վիճակն էլ գնահատվել էր ծանր:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ օտարերկրացի տղամարդիկ վնասվածքները ստացել են Ազատության պողոտայում գտնվող հոսթելում:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Երևանի քրեական ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 3-ի գիշերը հոսթելի բակում 30-ամյա օտարերկրացի տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ, իր մոտ եղած դանակի անկանոն շարժումներով մարմնական վնասվածքներ է պատճառել իր համաքաղաքացիներին և դիմել փախուստի։
Հոկտեմբերի 5-ին` ժամը 16.10-ին, 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալվել և ներկայացվել քննչական բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: