Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան»
Դեկտեմբերի 16-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Տոյոտայի» վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Նույն կերպ վարում էր նաև Հրաչյա Քոչարի փողոցում։
Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ «Տոյոտան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
