1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում զրույցներ Արագածոտնի մարզի դպրոցներում

«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում զրույցներ Արագածոտնի մարզի դպրոցներում

Սեպտեմբերի 1-ից հանրապետության դպրոցներում մեկնարկած «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներն այս անգամ անցկացվել են Արագածոտնի մարզի դպրոցներում։
Մարզի համայնքային ոստիկաններն ու Պարեկային ծառայողները համատեղ այցելել են տարբեր բնակավայրերի հիմնական և ավագ դպրոցներ։
Հարցուպատասխանի ձևաչափով աշակերտները ոստիկանների հետ քննարկել են ճանապարհային երթևեկության կանոնները, միաժամանակ ընդգծվել է դրանց պահպանման անհրաժեշտությունը։
Ոստիկանները զրույցների ընթացքում նշել են, որ օրինապահ լինելու մշակույթը ձևավորում է յուրաքանչյուր անձի վարքագծից, ինչը հենց իրավագիտակից հասարակություն ունենալու գրավականն է։
Հանդիպում-զրույցները նախատեսվածից երկար են տևել: Աշակերտների տարաբնույթ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։
Նմանօրինակ հանդիպումները հանրապետության բոլոր մարզերում կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը։