«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները շարունակվում են. հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներում

Սեպտմբերի 1-ից հանրապետության դպրոցներում մեկնարկել են «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները։
Այս անգամ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները պարեկային ծառայողների հետ այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք ավագ և հիմնական դպրոցներ։ Նպատակը` աշակերտների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման և անվտանգ միջավայր ունենալու մշակույթի ձևավորումն է։
«Ոստիկան–աշակերտ» ինտերակտիվ զրույցների ընթացքում աշակերտները ներկայացրել են անուշադրության հետևանքով տեղի ունեցած դեպքեր, նույնպես ընդգծել վարքականոններին հետևելու կարևորությունը և հորդորել իրենց դասընկերներին` փողոցն անցնելիս լինել զգոն ու ուշադիր։
Հատկապես ավագ դպրոցի աշակերտները հանդիպում-զրույցների ընթացքում ոստիկանության ծառայողներին ուղղել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում են հակահասարակական տարբեր երևույթներին և դրանց հետևանքներին։
Նմանօրինակ հանդիպումները նպաստում են ոստիկան-աշակերտ համագործակցային միջավայրի ձևավորմանը և աշակերտների՝ իրավագիտակցության բարձացմանը։