ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները,կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Մինչ խորհրդակցությանն անցնելը ոստիկանության պետը վերջերս Երևանի բանկերից մեկում ավազակային հարձակումը կանխելու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրեց ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող, ոստիկանության ենթասպա Սևակ Բադալյանին:
Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր:
Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումների վիճակագրությանը, ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց անձնական ուշադրության կենտրոնում պահել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ներկայացվեցին նաև կոնկրետ տարածքային բաժինների բացահայտումների թվային տվյալներ, որոնք գոհացուցիչ չեն: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց սեղմ ժամկետում իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը շտկելու և բացահայտումների դրական դինամիկա ապահովելու համար:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց անցնել ուժեղացված ծառայության: Ցուցում տրվեց առավել արդյունավետ պայքար մղել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության և կոռուպցիայի դեմ:
Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությանը հանձնարարվեց, որպեսզի անչափահասի մասնակցությամբ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվի ու քննության առարկա դառնա: Անհրաժեշտ է անչափահասների հետ առավել ինտենսիվ աշխատանքներ տանել, նրանց մասնակցությամբ իրավախախտումները բացառելու համար:
Խոսք գնաց նաև ոստիկանության կադրային քաղաքականության մասին: Ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է համակարգը համալրել բացառապես որակյալ կարդրերով:
Քաղաքացիներից դեռևս ստացվում են բողոքներ՝ կապված գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելու հետ: Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել այս ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց առավել ինտենսիվ ծառայություն կազմակերպել մայրաքաղաքում խցանումները բացառելու ուղղությամբ: Թեև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թվի նվազում կա, այնուհանդերձ ոստիկանության պետը հորդորեց չսահմանափակվել ձեռքբերվածով ու շարունակել միջոցառումները:
Ներկաների ուշադրությունը հրավիրվեց փետրվարի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս ուղղությամբ խիստ կարգադրություն արվեց ապահովել պատշաճ ծառայություն:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի տեղակալները մասնակիցների հետ քննարկեցին Վալերիյ Օսիպյանի հանձնարարականների իրականացման ուղիներն ու միջոցները: